Լրահոս
Օրվա լրահոսը

Ունիվերսալ դիզայնի սկզբունքները կկիրառվեն «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում

Դեկտեմբեր 18,2015 19:17

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը ներկայացնող ճարտարապետ Քիթ Գարները Հայաստանում է՝ աշխատելու «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ, որպեսզի վերջինիս կողմից իրականացվող «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում Հալիձոր գյուղի շուրջ կառուցվող զբոսաշրջային կենտրոնը Հայաստանում դառնա այն առաջին վայրը, ուր կկիրառվեն ունիվերսալ դիզայնի սկզբունքները:

Ճարտարապետն արդեն եղել է Տաթևում, մասնակցել քննարկումների և հանդիպումների «Տաթևի վերածնունդ» ծրագրի պատասխանատուների հետ, իսկ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հանդիպեց հայ գործընկերներին՝ նրանց հետ քննարկելու ունիվերսալ դիզայնի սկզբունքները և ներկայացնելու բրիտանական փորձը:

Ունիվերսալ դիզայնի սկզբունքները, ինչը ենթադրում է, որ ճարտարապետական ցանկացած նախագիծ մշակելիս հաշվի են առնվում հասարակության բոլոր խմբերի կարիքները և, միաժամանակ, այդ հարմարեցումներն արվում են առանց հատուկ մատնանշման, Միացյալ Թագավորությունում կիրառվել են այնպիսի պատմական նշանակության շինությունների վրա, ինչպիսիք են Tower Bridge-ը, Greenwich World Heritage Site-ը և Royal Botanic Gardens Kew-ն:

«Ես շատ հետաքրքիր մեկ շաբաթ եմ անցկացրել Հայաստանում: Տաթևի վանք այցելությունը հրաշալի հիշողություն է: Ցավոք, Երևանից դուրս միայն Տաթևում եմ կարողացել լինել: Երևանն էլ է շատ հետաքրքիր քաղաք: Ես դեռ վաղն էլ եմ լինելու Երևանում և կհասցնեմ տեսնել նաև Հայաստանի պատմության թանգարանն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քիթ Գարները:

Նշենք, որ ճարտարապետը Հայաստանում է Բրիտանական խորհրդի «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագրի շրջանակում, որի նպատակն է տեղական ինքնակառավարման մակարդակում որոշումներ ընդունելիս ներգրավել նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց տեսակետները և ներդնել ներառական որոշումներ ընդունելու հայեցակարգը:

Ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, իրականացվում է վեց երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հորդանան, Լիբանան և Ուկրաինա:

«Հայաստանում ընդամենը երեք ամիս լինելով՝ դեռևս հնարավորություն չեմ ունեցել զբոսաշրջային շատ այցելություններ ունենալ, բայց գիտեմ, որ Հայաստանը զբոսաշրջության համար մեծ ներուժ ունի: Հուսով եմ, որ մատչելիություն ու հասանելիություն ապահովող այս ծրագիրն ավելի կնպաստի զբոսաշրջության զարգացմանն ամբողջ Հայաստանում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031