Լրահոս
Օրվա լրահոսը

Ահմադ Ալիլի. «Ադրբեջանական հասարակությունը պատերազմը դիտում է որպես հաջորդ փուլ»

Դեկտեմբեր 18,2015 19:09

Դեկտեմբերի 17-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում հասարակական լսումների ժամանակ իր զեկուցման մեջ ադրբեջանցի քաղաքագետ Ահմադ Ալիլին  ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ նշեց . «2011թ. Կազանի հանդիպումից (Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի) հետո ոչ մի առաջխաղացում չկա: Կազանյան  հանդիպումը  մի  կետ, հոգեբանական գագաթնակետ էր, որից բոլորը մեծ ակնկալիքներ ունեին: Բայց ոչինչ չստացվեց: Այդ հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են  շարունակել գործել  այդ ուղղությամբ:

IMG_0197

2011 թվականին, Կազանի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը այսպիսի ձեւակերպում հնչեցրեց՝ հանդիպում հանուն հանդիպման չի  կայանա: Դա դիվանագիտական կարգավորման խզման պահ էր, որից հետո եղավ դիվանագիտական ճգնաժամ: Խոսելով ադրբեջանական հասարակության մասին…  հասարակության համար այլեւս  պատերազմը  երեւում է որպես հաջորդ փուլ: Նրանք, ովքեր չեն հավատում  հակամարտության լուծման ռազմական ուղուն՝ դրանք  միջազգային միջնորդները կամ 3-րդ կողմն  են՝ Եվրամիությանը, ԱՄՆ-ը  Ջեյմս Ուորլիքն՝ իր Թվիթերով:  Նրանք իրենց  ամենայն  ջանքերով փորձում են  այդ ամենը  վերադարձնել դիվանագիտական կարգավորման հուն»:

Ադրբեջանցի քաղաքագետ  Ա.Ալիլին  կողմ արտահայտվեց հայ-ադրբեջանական  հակամարտության  կարգավորման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմանը, որը, նրա կարծիքով, թույլ կտա ճգնաժամային իրավիճակից ելք գտնել :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031