Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն հրաժարվեց ընդունել պատգամավորների հայցադիմումը՝ հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին

Դեկտեմբեր 18,2015 18:45

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը հրաժարվեց ընդունել ԱԺ տասնինը պատգամավորների, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, չորս ՀԿ-ների կողմից դիտորդական առաքելություն իրականացրած մի խումբ դիտորդների, ԶԼՄ-ների և մի խումբ քաղաքացիների կողմից ՍԴ-ին հասցեագրված դիմումները` դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին, որոնք  ՍԴ էր բերել փաստաբան Տիգրան Եգորյանը:

Առուշան Հակոբյանը հրաժարվեց ընդունել դիմումը՝ հղում կատարելով Սահմանադրության 101-րդ և ՍԴ-ի մասին 63-րդ հոդվածին: Նա պնդեց, որ պարոն Եգորյանը սուբյեկտ չէ ու մանրամասնեց. «Դիմումը պաշտոնապես պետք է ուղարկի ԱԺ նախագահը»:

Պարոն Եգորյանը նշեց, թե ինքը միայն պատգամավորների կողմից դիմում չի բերել, այլև քաղաքացիների, սակայն Առուշան Հակոբյանն ասաց, թե աշխատանքային ժամն արդեն ավարտված է:

IMG_8156

Նշենք, որ Տիգրան Եգորյանը ՍԴ-ում էր 17.40, սակայն ընդունարանը փակ էր: Անվտանգության աշխատակիցները փորձում էին համոզել, որ ընդունարանում աշխատողներ կան, այնուհետև ներքև իջավ Առուշան Հակոբյանը և շուրջ 20 րոպե նույնն բանն էր կրկնում, թե Տիգրան Եգորյանը սուբյեկտ չէ ՍԴ դիմում ներկայացնելու համար: Այնուհետև ժամը 18.00-ին լքեց ՍԴ շենքը: Այդպես էլ ոչ ոք չընդունեց Տիգրան Եգորյանի բերած դիմումները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031