Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Առաջիկա 3 ամիսները վճռորոշ են լինելու»

Դեկտեմբեր 18,2015 18:40

«Հերթական անգամ ապացուցվեց, որ բռնատիրության օրոք ընտրությունների միջոցով, որեւէ դրական արդյունքի հասնել հնարավոր չէ»,- դեկտեմբերի 18-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ընթացքում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նշեց, որ բոլորի համար պարզ է, որ միակ ուղին ընդվզման ուղին է, ըստ նրա, ռեժիմը երկար ժամանակ է թույլ չի տվել ժողովրդին գործել քաղաքակիրթ միջոցով: Նա համարում է, որ քաղաքական դաշտն ամբողջությամբ փոշիացել է եւ այդ փոշիացված դաշտում որեւէ նկրտում անիմաստ է. «Այն գործիչները, որոնք այդ դաշտում փորձում են  այդ դաշտում զրոյից ինչ-որ նոր կազմակերպություններ, կուսակցություններ ստեղծել եւ պատրաստվել 2017 թվականի ընտրություններին, նրանք դատապարտված են ոչնչի: Եթե այդ գործիչների մղումը, ցանկությունն անկեղծ է, եւ նրանք, եթե խնդիր են դրել ընդդիմադիր բեւեռ ձեւավորել, այս իշխանություններին այլընտրանք  ձեւավորել, նրանք պետք է հասկանան, որ այդ բեւեռը հնարավոր է ձեւավորել միայն այստեղ՝ Ազատության հրապարակում»:

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ առաջիկա 3 ամիսները վճռորոշ են լինելու. այդ ընթացքում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը որպես գլխավոր օրակարգ մեկ հարց է առաջ քաշելու՝ կազմակերպել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Նա ներկայացրեց  նաեւ «Նոր Հայաստանի» քաղաքական խորհրդի անելիքները՝ հանրային փրկության ճակատի հայեցակարգի սկզբունքների ճշգրտում եւ հրապարակում. «Բոլորդ գիտեք, որ «Նոր Հայաստան» միավորման կյանքն ընդամենը 2.5 ամսվա է, մենք սկսել ենք գործել հոկտեմբերի 12-ին, իսկ դեկտեմբերի 1-ից մենք փողոցներում ենք: Մինչ օրս մեզ չի հաջողվել ի մի բերել հայեցակարգային կարեւոր սկզբունքները՝ հրապարակման նպատակով, սակայն բոլորի համար պարզ պետք է լինի, որ «Նոր Հայաստանի» քաղխորհրդում ընդգրկված ուժերի, անհատների կողմից անցած տարիները դատարկ տարիներ չեն եղել: Պարզապես մենք այսօր դա արագ ի մի բերելու խնդիր ունենք եւ ներկայացնելու մեր ժողովրդին, որի ուղղությամբ մենք եկող օրերին պիտի աշխատենք»:

Հաջորդը՝ անցումային ժամանակաշրջանի բովանդակության հստակեցնումն է եւ վստահության կառավարության ձեւավորումը: Մյուս կետը՝ արտերկրի, սփյուռքի ներգրավումն է գործընթացին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031