Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարոնայք սպանե՛ր, ի կատարում»

Դեկտեմբեր 18,2015 18:09

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 18-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ընթացքում հայտարարեց, որ հավաքվածների անունից հրապարակում է հանձնարարականը, որը բխում է առաջին քաղաքացիական ժողովներից, որն ուղղված է մարշալ Հովսեփյան, գեներալ Հակոբյանին, գեներալ Գասպարյանին եւ գնդապետ Կոստանյանին:

«Հայ ժողովուրդը եւ Հայաստանի քաղաքացին ստեղծված իրավիճակում ելնելով սահմանադրական իրեն վերապահված լիազորությունից հանձնարարում է ձեզ անմիջապես եւ ամբողջական ձեր լիազորություններով եւ գործառույթներով քրեական պատասխանատվության ենթարկել, ձերբակալել, խափանման համապատասխան միջոցներ ճշգրտել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի՝ դեկտեմբերի 6-ից առաջ, դրանից հետո եւ կոնկրետ այդ օրը պետական հանցագործություն, պետական հեղաշրջման փորձ կատարած այն բոլոր մակարդակների շտաբի պետերին, տեղակալներին, մարզպետներին, քաղաքապետներին, գյուղապետներին, ընտրական հանձնաժողովների ղեկավարներին եւ այլ անդամներին, բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք կազմակերպեցին, կատարեցին եւ կամ մեղսակից դարձան հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու եւ մեր Սահմանադրության դեմ աննախադեպ պետական դավաճանություն հանդիսացող հանցագործության: Հակառակ դեպքում՝ հարգելի սպաներ, պատասխանատուներ, ժողովրդի ծառաներ դուք եւս կընկնեք անգործության կամ մեղսակցության հոդվածների տակ, որը չեք ուզում»,- հայտարարեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց նրանց չվախենալ՝ ոչ մի անձնական հայտ չկա, այլ համազգային պահանջ է. «Ազգը, քաղաքացին, պետությունը, հանուն մեր ապագայի, մեր փրկության եւ մեր Սահմանադրության ասում է ձեզ՝ պարոնայք սպանե՛ր, ի կատարում»:

Նա հավելեց, որ հենց Նոր տարուն իրենք մասնակից են դառնալու Հայաստանի Հանրապետության վերածնունդին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031