Գյումրիում դաժանաբար սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն այսօր Վալերի Պերմյակովի դատական նիստի ավարտից հետո մեկ անգամ ևս իր վրդովմունքը հայտնեց այն մասին, որ նիստն անցկացվում է 102-րդ ռազմաբազայում: «Դատախազը, երկրի նախագահը խոստացան, որ ապահովված դահլիճ կլինի, սա է, հա,՞ ձեր ապահոված դատարանը, երկու ռուս զինվորի չկարողացան դատարանի դահլիճից հանել, փաստորեն մենք կալանավայրում ենք, դա կալանավայր կոչվեց… », -վրդովվեց Ռիտա Պետրոսյանը:
Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ տեսակի պատիժ կուզենայիք կրեր Վալերի Պերմյակովը, տիկին Ռիտան ասաց՝ «Թող մեզ տան, դնենք դրա մատները կտրտենք, հրապարակում վառենք, 7 հոգու սպանել է, ինչի՞ պիտի էսպես պահեն ու փայփայեն»:
Տիկին Ռիտան վստահ է, որ 102-րդ ռազմաբազայի նախկին հրամանատար Ռուզինսկին ևս մասնակցություն է ունեցել Ավետիսյանների սպանդին, Պերմյակովը մենակ չի գործել: «Մեզ անհայտ մնաց՝ ինչո՞ւ հենց Ավետիսյանների ընտանիքը, Պերմյակովը, սատանիստ լինելով հանդերձ, ինչո՞ւ չորս կիլոմետր կտրեց հասավ Ավետիսյանների տուն, ստեղ լիքը բաց դռներ կային, չէ՞ր կարող… Ուրեմն ստեղ էլի մարդ կա, չէ,՞ մասնակից, ոչ թե մենակ է ինքը»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Պարեն Աբրահամյան, ձեր լրատվամիջոոցի էթիկայում է՞ նմանատիպ վերնագրերում ու առավել ևս գաղափարով նյութռրի հրապարակումը՞։