Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ ոք չի սպասում, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքում լուրջ առաջընթաց կարող է լինել բանակցային գործընթացում»

Դեկտեմբեր 18,2015 17:52

«Կարծում եմ՝ ամենակարեւոր արդյունքը հենց այդ հանդիպման փաստն է»,- դեկտեմբերի 18-ին «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալության Փորձագետների ակումբի առաջին նիստի ընթացքում ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով շաբաթ՝ դեկտեմբերի 19-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

Նա նշեց, որ ոչ ոք չի սպասում, որ այդ հանդիպման արդյունքում լուրջ առաջընթաց կարող է լինել բանակցային գործընթացում. «Բայց բոլորը հասկանում են, որ միգուցե ինչ-որ ֆորմալ կամ սիմվոլիկ ձեւով այդ հանդիպումը կարող է նպաստել շփման գոտում իրավիճակի որոշ կայացմանը կամ առնվազն Իլհամ Ալիեւին հնարավորություն տա վերադառնալիս ասել, որ մենք սկսում ենք ինչ-որ նոր գործընթաց, հետեւաբար՝ անհրաժեշտություն չկա ինչ-որ լարվածություն պահպանել շփման գոտում: Բայց դա նույնպես ժամանակավոր է, քանի որ գլխավոր խնդիրը, որին որ փորձում են հասնել համանախագահները, եւ որն արդեն երկար տարիներ պնդում են հայկական կողմերը մինչեւ զուտ բանակցային գործընթացը ստեղծել մի մեխանիզմ, որը կարող է բացառել լարվածությունը կանխամտածված կամ պատահական միջադեպերի իրագործումը շփման գոտում»:

Սերգեյ Մինասյանը համարում է, որ Ադրբեջանը դժվար թե կարողանա գնալ այդ քայլին առանց միջազգային հանրության եւ երեք համանախագահների կողմից հստակ ճնշման. «Ցավոք սրտի, դրա նախադրյալները ես հիմա չեմ տեսնում, բայց դրա հետ մեկտեղ միայն այն փաստը, որ մեծ դժվարությամբ, բայց երկար ամիսների բանակցությունների արդյունքում հաջողվեց կազմակերպել նախագահների հանդիպում, գոնե հույս է տալիս, որ այս աշխատանքը կշարունակվի եւ միգուցե հետագայում մենք կունենանք առաջին արդյունքներն այս ոլորտում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031