Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կհրատարակվեն Հրանտ Մաթևոսյանի անտիպ գործերը

Դեկտեմբեր 18,2015 17:50

«Թե ինչքանով է իրականությունը համապատասխանում Հրանտ Մաթևոսյանի երազած հայրենիքին, մենք ու դուք ենք տեսնում: Ինչքան էլ նրա տեսլականը թվա գրողի, մտավորականի, հումանիտարի մտածելակերպ, կարծում եմ, որ այն միանգամայն ճշգրիտ, լավ մտածված, առողջ և հստակ տեսլական է: Հասկացողը թող հասկանա… Այդ տեսլականով երկիրն ունի գոյության իրավունք, մարտահրավերներին դիմակայելու ու առաջ ընթանալու հնարավորություն: Դրան պետք է ձգտել ամեն օր, որովհետև մշակույթը հայրենիք է ստեղծում, երկիրը դարձնում է երկիր ու պետություն: Մենք դրան պետք է ձգտենք»,- ասում է Հրանտ Մաթևոսյանի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային­ բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:

Դեկտեմբերի 18-ը գրողի մահվան օրն է: Այդ առթիվ մտերիմներն ու հարազատներն այսօր այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն՝ Հրանտ Մաթևոսյանի շիրիմին:

«Մենք ուխտ ունենք դեպի լույսը»,- ասում էր Հրանտ Մաթևոսյանը՝ իր երազներում փայփայելով լուսավոր Հայաստանի տեսլականը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի համոզմամբ՝ որևէ գրողի երազն ու իրականությունը չափազանց անհամատեղելի են. «Երազը ցանկությունների ոլորտն է, իրականությունը միշտ դժվար է լինում: Րաֆֆու պարագայում ասենք, Բակունցի, Չարենցի, մեր մյուս մեծերի… Երբեք չես կարող համեմատել»,- ասում է Է. Միլիտոնյանը:

Ի դեպ, Դավիթ Մաթևոսյանը տեղեկացրեց նաև, որ երեկ մշակույթի նախարարության հետ պայմանագիր են կնքել Մաթևոսյանի անտիպ գործերի մի մասի հրատարակման ֆինանսավորման վերաբերյալ. «Իսկ երկրորդ մասին կանցնենք եկող տարվա մեջ: Հույս ունեմ՝ մյուս տարվա առաջին կիսամյակի ընթացքում այդ գործերը լույս կընծայվեն երկու հատորով»,- ասաց Դ. Մաթևոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031