Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի նոր բիզնեսի ղեկավարներից մեկը կլինի իր դուստրը

Դեկտեմբեր 18,2015 17:26

«Աստղիկ» բժշկական կենտրոնը մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի

«Մալաթիա» բժշկական կենտրոնի հարեւանությամբ արդեն մի քանի տարի կառուցվող բժշկական կենտրոնը մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի: Այն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նոր բժշկական կենտրոնը կոչվում է «Աստղիկ»՝ Սամվել Ալեքսանյանի մոր անունով:

Ի դեպ, մեր տեղեկություններով, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ղեկավար կազմում կլինի նաեւ Սամվել Ալեքսանյանի դուստրը`Լուսինեն: Նա եկող տարի ընդունվելու Երեւանի բժշկական համալսարան:

11-հարկանի շենքում ընթանում են վերջին կոսմետիկ հարդարման եւ կահավորման աշխատանքները: Aravot.am-ին այսօր հաջողվել է մուտք գործել նորակառույց, լուսանկարել եւ զրուցել աշխատակիցների հետ: Մեր ներկա գտնվելու պահին, գերմանացի մասնագետները սարքավորումներն էին տեղադրում, փորձարկում: Բոլոր սարքավորումները «Սիմենս» ֆիրմային են պատկանում, ներկրված են Գերմանիայից: Մասնագետները պատմեցին, որ դրանք եզակի բժշկական սարքավորումներ են:

«Ինչ սարքավորում ստեղ տեսնում եք, Հայաստանում չկա: Վերջին վիպուսկի սարքավորումներ են, կարող ա մի հատ Գերմանիայում լինի սրանցից: Մենակ տեխնիկական չէ, հարմարավետության ու անվտանգության առումներով էլ սաղ մանրամասն, գերժամանակակից արված ա: Սաղ պալատները VIP- ա`տելեվիզրով, սառնարանով, սանհանգույցով, խոլով-բանով: VIP-ի տարբերությունն էն ա, որ VIP-ում մենակ են պառկում, մնացած հիվանդասենյակներում`երկու-երեք հոգով»,- պատմեց աշխատողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

Աշխատողները պատմեցին, որ ղեկավարությունը վստահեցրել է`այս ամենի արդյունքում գները հիվանդանոցում չեն թանկանալու: Իրենք`աշխատողներն էլ, դժգոհ չեն իրենց աշխատավարձից`գործարքային է, աշխատանքն ավելանում է, աշխատավարձն էլ հետը: Այս շինարարության եւ սարքավորումների վրա, ըստ խոսակցությունների, Սամվել Ալեքսանյանը երեսուն միլիոն եվրոյից ավելի գումար է ծախսել:

Բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ է. այն մասնագիտացված կլինի ախտորոշիչ եւ սրտաբանական ուղղություններով: Ինը վիրահատարաններից երկուսը նախատեսված են սրտի բաց վիրահատության համար: Նման վիրահատություններ Հայաստանում առաջին անգամ «Աստղիկ» բժշկական կենտրոնում կլինեն: Կա նաեւ ծննդաբերական բաժանմունք: Նախատեսված է նաեւ թթվածնային արտադրության արտադրամաս: Առաջին հարկի սպասասրահի հարեւանությամբ նաեւ սրճարան կգործի:

Սալյակավոր հաշմանդամների համար նախատեսված է առանձին մուտք`հատուկ հարմարեցված վերելակով: Առանձին մուտք նախատեսված նաեւ շտապօգնության մեքենաներով հիվանդանոց տեղափոխվող հիվանդների համար:

Այլ մանրամասները`ֆոտոշարքում

IMG_5726 IMG_5725 IMG_5727 IMG_5724 IMG_5723 IMG_5719 IMG_5718 IMG_5717 IMG_5716 IMG_5721

Ի դեպ, հարակից տների բնակիչները խոսում էին, որ առաջիկա տարիների ընթացքում Սամվել Ալեքսանյանը նաեւ իրենց տներն է մտադիր գնել`բիզնեսն ընդլայնելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031