Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան-Զարուհի Փոստանջյան «մենամարտն» ԱԺ-ում շարունակվում է

Դեկտեմբեր 18,2015 17:00

Այսօր «Դեղերի մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումը վերածվեց հանրաքվեի արդյունքների վերլուծության:

Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ակնարկեց, որ եթե ճիշտ են ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտնած տեղեկությունները, որ իրենց հանձնաժողովականները ծախվել են, այսինքն, նրանց կաշառել են, ապա դրանցով պետք է զբաղվեն պատկան մարմինները, որոնք անգործության են մատնված:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ իր ելույթում խոսեց հանրաքվեի լեգիտիմության մասին, որ խախտումներն այնքան չնչին էին, չէին կարող անդրադառնալ արդյունքների վրա: Նա խոսեց նաեւ ընդդիմության որակի մասին, որ հասարակության մոտ տպավորություն են ստեղծում, որ եթե չես հայհոյում, բայց կառուցողական ելույթ ես ունենում, ուրեմն ընդդիմություն չես:

Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին արձագանքեց Զարուհի Փոստանջյանին. «Այո, ես կրկնում եմ՝ հանրաքվեն չի անցել կատարյալ, ցավոք, տեղի ունեցած հանրաքվեն չավելացրեց հանրության վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ: Եվ այն քաղաքական ուժերը, ովքեր պետք է լինեին իրենց տեղերում ընտրական տեղամասերում, թող բարի լինեին իրենց տեղերը էժանով չհանել վաճառքի, բիրիքով, դափոններով, տրցակներով թող չհանեին վաճառքի: Ոչ թե ԿԸՀ-ն վերջում հայտարարեր, որ այսքան տեղ չեն կարողացել լրացնել թափուրը եւ լրացնեին ուրիշները: ԲՀԿ-ի անդամները իրենց տեղերում եղել են եւ իրենց հնարավորությունների սահմաններում արել են հնարավորը՝ նորմալ ընթացքն ապահովելու համար: Ցավոք ունենք այն, ինչ ունենք: Բայց այսօր ամենից բարձր գոռացող քաղաքական ուժերն աճուրդի էին հանել հանձնաժողովում իրենց տեղերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031