Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, ոչ մեկին մենք չենք ասում՝ ինչի՞ եք եկել Երեւան» Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2015 16:42

ԱԺ-ում շարունակվում է «Դեղերի մասին» օրենքի քննարկումը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարծես թե բացակայում է ոչ միայն իր առողջապահության նախարարությամբ, այլեւ այլ մարմիններով եւս:

Պատգամավորի խոսքերով՝ ամբողջ ամռանը ՀՀ քաղաքացիները չէին կարողանում օգտվել Զվարթնոց օդանավակայանից, որովհետեւ բավականին թանկ էին տոմսերը: Իսկ հարեւան Վրաստանում դրանք մի քանի անգամ էժան են: Նույնը դեղերի շուկային է վերաբերում. «Վրաստանից ավելի մատչելի ու որակյալ ձեռք կարող ենք ձեռք բերել, քան ՀՀ-ում»:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դեղերի շուկայում առկա մենաշնորհը ինքն իրենով չի վերանալու եւ «Դեղերի մասին» ներկայացված օրինագիծն էլ այդ հարցը չի լուծելու, քանի որ նրանք ունեն քաղաքական հովանավորչություն. «Եթե չկա մրցակցություն, պարզ է, որ դեղերի գները կլինեն բարձր եւ անորակ: Օգտվում են օլիգարխները, տուժում են ՀՀ քաղաքացիները»:

Թե որն է ելքը ստեղծված իրավիճակից՝ Զարուհի Փոստանջյանն առաջարկեց. «Հանրությունը պետք է ինքնակազմակերպվի եւ ստեղծի իր կառավարման մարմինները: Այս պահին չի գործում պետական կառավարման համակարգը: Եթե գործեր, ոստիկանությունը չէր մատնվի անգործության եւ ընտրությունները չէին կեղծվի, խուժանը չէր ներթափանցի ընտրատեղամաս՝ որպես ղեկավար մարմին, բոլոր հանցագործությունների մասին հաղորդումները քննության առարկա կդառնային, այդ թվում՝ ԲՀԿ-ի կողմից մատնանշված հանցագործությունները, եթե դրանք ճիշտ են: Այսօր Գյումրիի 102-րդ ռազմաբազայում տեղի չէր ունենա դատավարություն, որին հնարավորություն չունեն մասնակցել ՀՀ քաղաքացիները: Ելքը մեր ինքնակազմակերպումն է, տեղական ինքնակառավարման նոր մարմինների ստեղծումը: Հարգելի քաղաքացիներ, պետք է դուք ներկայացնեք ձեր մարզպետներին, ՀՀ-ում այսօր չկան մարզպետներ, դրանք ուղղակի մեղսակից են դեկտեմբերի 6-ի կեղծիքներին»:

Նա առաջարկեց մարդկանց իրենց մեջ ընտրել գյուղապետ, որը պետք է տարբերվի ներկայիս կեղեքիչ գյուղապետերից, ընտրել քաղաքապետ եւ այսպես շարունակ ստեղծել իրենց իշխանությունը, որպեսզի քաղաքացիներին պատկանող իշխանություն հիմնադրեն վերջապես ՀՀ-ում:

Հետո տիկին Փոստանջյանը դժգոհեց, թե ինչպիսի վերաբերմունքի է արժանացել «Նոր Հայաստանը»՝ լինելով Կապանում. «Այս վերջին քաղաքացիական ժողովները տարբերվում էին մյուսներից: Տարբերվում էր նրանով, որ ՀՀԿ-ի կողմից ուղարկված խուժանը ցանկանում էր մասնակիցը լինել քաղաքացիական ժողովի, այդ խուժանին տրվել էր նաեւ խոսքի իրավունք: Բայց նրանք ի վիճակի չէին օգտվել իրենց տրված խոսքի ազատության իրավունքից: Միակ հիմնավորումն այն էր, որ ինչի՞ եք եկել մեր քաղաք: Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, ոչ մեկին մենք չենք ասում՝ ինչի՞ եք եկել Երեւան: Երեւանը բոլորինս է, այդ թվում նաեւ Կապանն է բոլորինս, այդ թվում՝ Էջմիածինը, որեւէ մեկն իրավունք չունի մատնանշի, թե դու այստեղի բնակիչ չես, ինչո՞ւ ես եկել: Տեղական ռասիզմն էին բանեցնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031