Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը, հավանաբար, չի կարողանա ՍԴ դիմել

Դեկտեմբեր 18,2015 15:24

ՍԴ դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությանն այս պահին միացել է 19 պատգամավոր: Այդ մասին Aravot.am-ը տեղեկացավ ՀԱԿ խմբակցությունից:

Հիշեցնենք, դեկտեմբերի 15-ին ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: ՍԴ-ում հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար անհրաժեշտ է նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն: Այսօր ստորագրահավաքի վերջին օրն է:

Ստորագրահավաքին միացել են նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: Վերջինս հանրապետությունից բացակայում է եւ իր ստորագրությունն ուղարկել է ֆաքսով:

Ստորագրահավաքին, հիշեցնենք, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն ի սկզբանե հայտարարել էին, որ չեն միանալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031