Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր օրհներգը կարծես գրագողություն լինի». Արտավազդ Բայաթյան

Դեկտեմբեր 18,2015 15:21

Հայաստանի խորհրդանիշերը փոխել-չփոխելու հարցն այսօր արվեստագետների քննարկման թեման էր «Հայելի» ակումբում:

«Ժամանակին, երբ ընդունվում էին մեր խորհրդանիշերը, կարծիքները տարբեր էին, ըստ երեւույթին քաղաքական որոշում կայացվեց այդ հարցում, հաշվի չնստեցին մասնագետների կարծիքների հետ թե՛ գերբի, թե՛ հիմնի, թե՛ դրոշի խնդրում: Մեզ առավել եւս պետք է սրտացավ լինել այդ հարցում:  Պետք է այնպիսի խորհրդանիշեր լինեին, որ ժամանակակից եւ հեշտ ընկալելի լինեին»,- ասաց նկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Նրա խոսքով, մեր գերբը իր բնույթով հայկական չէ, եվրոպական, ռուսական գերբերի ազդեցությամբ է արվել. «Մասնակի փոփոխություններին դեմ եմ, պետք է հիմնովին նոր գերբ արվի, եթե արվում է, որովհետեւ մասնակի փոփոխության դեպքում էլ նույն ծախսերն են արվելու, պարզապես մասնակի փոփոխությունները ոչինչ չեն տա»:

Ինչպիսին պետք է լինի նոր գերբը, Հաղթանակ Շահումյանը դժվարանում է ասել. «Այն ինչ պետք է գծվի ու ներկայացվի կարժեզկվի բառերով ներկայացնելիս»:

Երգիչ Արտավազդ Բայաթյանն էլ երեք խորհրդանիշերն էլ չստացված է համարում: «Չասենք թյուրիմացություն է: Օրհներգը պետք է լինի տոնական ու հանդիսավոր, բայց մերը անկումային է: Նույնը նաեւ տեքստի մասին եմ ասում, բայց մեր օրհներգը, կարծես գրագողություն լինի: Գլազունովի Ռայմոնդա բալետից է նույն ձեւով վերցված: Մեր գերբն էլ սիմետրիկ չէ, մեր երկու խորհրդանիշերը՝ առյուծն ու արծիվը, երկուսի հայացքն էլ դուրս են նայում, աչքը դուրսն է»,- կատակեց երգիչը:

Վերջում էլ հավելեց՝ ինչու մեր խորհրդանիշերում Մասիս չլինի, դա մեր հավերժական խորհրդանիշն է, կամ ինչու դրոշը կարմիրից է սկսում, իր համար կրկին անհասկանալի է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031