Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության փոխնախարարը անկեղծանում է Հայաստանում Նուրոֆենի եւ մյուս դեղերի որակի մասին

Դեկտեմբեր 18,2015 14:58

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում «Դեղերի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսում են կարգավորել դեղերի շուկան: Նախագիծը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, որը նշեց, թե 96-ին ընդունված այս օրենքը հաճախ տարընթերցումների տեղիք է տալիս, բացակայում են այնտեղ շատ կանոնակարգումներ, ուստի առաջարկվում է փոխել այդ օրենքը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փոխնախարարին հարցրեց. «Ի՞նչն էր խանգարում գործող օրենքի շրջանակներում կարգավորել այս ոլորտում առկա խայտառակ բեսպրեդելը, որ անհրաժեշտություն է առաջացել նոր օրենքի: Ի՞նչ երաշխիք ունենք, որ այս օրենքով դեղերի շուկայում առկա մաֆիոզական բեսպրեդելը, դեղերի մագնատները, ովքեր կեղծ դեղեր են մանկական ներկրում, մանկական կեղծ կերեր են բերում եւ վնաս են հասցնում ՀՀ քաղաքացուն, երաշխիք, որ դեղային մաֆիոզների, դեղ ներկրող խուլիգանների ձեռքը կբռնվի՝ այդպես էլ չստացա»:

Փոխնախարարը պատասխանեց, որ Դեղերի մասին գործող օրենքը բաց է թողնում մի շարք կարգավորումներ՝ սկսած դեղերի արտադրությունից, ներկրումից: Նոր օրենքը թույլ է տալիս բոլոր օղակներում՝ սկսած նրա մոլեկուլի ստեղծումից ընդհուպ մինչեւ դեղի ոչնչացումը կանոնակարգել. «Օրենքը միտված է բնակչությանը անվտանգ, որակյալ, արդյունավետ դեղ մատակարարել»:

Նաիրա Զոհրաբյանը մի կոնկրետ առաջարկ արեց. «Կարծում եմ, ձեր սուղ լաբորատոր պայմանները գոնե դրա հնարավորությունն ունեն, վերցնենք Եվրոպայից ինձ հետ բերված հասարակ Նուրոֆենը եւ լաբորատորիաներում այն համեմատենք հայկական մաֆիոզներին պատկանող դեղատներում նույնանուն, նույն իբր ազդեցությամբ, նույն նշագրմամբ Նուրոֆենի հետ: Եթե պարզվի, որ դրանք բացարձակապես տարբեր են, ի՞նչ է անելու առողջապահության նախարարությունը եւ ինչո՞վ է այստեղ օգնելու Դեղերի մասին օրենքը»:

Փոխնախարարը նույնիսկ չցանկացավ լաբորատորիա տանել: Նա վստահ հայտարարեց. «Ձեր կողմից Եվրոպայից բերված Նուրոֆենն ունեցել է խստագույն կարգավորումների պայմաններում պահպանման, ներկրման, տեղափոխման, բաշխման կանոնակարգեր: ՀՀ-ում այդ կանոնակարգերը, ցավոք, խստագույնս չեն պահպանվում: Այս օրենքը կարգավորումներ է մտցնում հենց սրա մեջ: Դրանք հատուկ պահպանման կանոնակարգեր են ունենում եւ դա չպահպանելու դեպքում դեղը կարող է դառնալ վնաս հասցնող: Այս կանոնակարգումներով մենք կարող ենք ունենալ որակյալ դեղ»:

Տիկին Զոհրաբյանին չբավարարեց պատասխանը, փորձեց տեղից հավելյալ բացատրություններ ստանալ: Նիստը վարող Հերմինե Նաղդալյանը հորդորեց երկխոսությունը դադարեցնել եւ մեկնաբանեց փոխնախարարի ասածն ավելի պարզ. «Տիկին Զոհրաբյան, այս դեղերն ունեցել են այդ հատկանիշները, բայց կորցրել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031