Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի դատավարությունը կհետաձգվի մեկ ամսով

Դեկտեմբեր 18,2015 14:28

Վալերի Պերմյակովի նոր պաշտպանը՝ Էդուարդ Աղաջանյանը, միջնորդություն ներկայացրեց դատարան՝ դատը հետաձգել մեկ ամսով, որպեսզի ինքը ծանոթանա 26 հատորանոց քրեական գործին:

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները համաձայնեցին, քանի որ խոսքը վերաբերում է մարդու պաշտպանությանը, միայն թե Լուսինե Սահակյանը դատարանից պահանջեց հաջորդ դատական նիստին նորմալ պայմաններ ստեղծել, քանի որ բացարձակապես չի լսվում ոչ մեկի խոսքը, թարգմանիչն աշխատում է ահավոր պայմաններում:

Մյուս փաստաբանները նույնպես միացան նրան՝ խնդրելով հաջորդ դատական նիստին դատարանի դահլիճի նմանեցնել այն սենյակը, որտեղ ընթանում է նիստը:

Արթուր Սաքունցը նաեւ առարկություններ ներկայացրեց՝ կապված դատավարության տեղի՝ 102-րդ ռազմաբազայի հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031