Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն օգտագործում է Հայաստանի վրա ազդեցության վերջին շանսը

Դեկտեմբեր 18,2015 14:20

«ԱՄՆ-ն օգտագործում է իր վերջին հնարավորությունը Հայաստանի վրա ազդեցություն ունենալու հարցում»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը,  այսպես պատասխանեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Մանրամասնելով նա նշեց. «Որոշ չափով այս հայտարարությունը տարբերվում էր նախորդներից իր  լրջությամբ: Դա հակված եմ բացատրելու նրանով, որ դեսպանատունը և այստեղ գործող անձնակազմը հասկանում են, որ փաստացի այս հանրաքվեից հետո վերջին հնարավորությունն է ՀՀ իշխանությունների ուշադրությունը հրավիրել ընտրական գործընթացներում գոյություն ունեցող խնդիրներին, քանի որ մյուս անգամ նման հնարավորություն կլինի միայն 2017-ին: Իսկ այն, թե ինչքան մեծ նշանակություն ունեն ՀՀ-ի համար այդ ընտրությունները, շատ լավ հասկանում են ԱՄՆ-ում: Վերջին հնարավորությունն է օգտագործել ընտրական գործընթացները ՀՀ իշխանության վրա ազդեցություն ունենալու համար»:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նկատեց, թե ԱՄՆ-ի համար Հայաստանը կարևոր նշանակություն ունի այն առումով, որ օրինակ, Վրաստանը արևմտամետ է, Ադրբեջանը պահպանում է  չեզոքություն, իսկ Հայաստանին դեռ կողմնորոշել է պետք. «Եթե ԱՄՆ-ին հաջողվի ՀՀ ապագա խորհրդարանում ձևավորել Արևմուտքի և ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերաբերմունք, ապա Հարավային Կովկասը կարող է դարձնել դաշնակից տարածք: Ուստի պետք է աշխատել, որ ՀՀ խորհրդարանում լինեն ուժեր, որոնք դրական են տրամադրված ԱՄՆ-ի նկատմամբ»:

Ըստ քաղտեխնոլոգի՝ այս հայտարարությունն այդ ծրագրի իրագործման բաղկացուցիչն է:

Նա ամփոփեց. «Իր ազդեցությունը տարածելու համար ԱՄՆ-ն ունի ընդամենը մեկ տարի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031