Հայտնել ենք , որ դեկտեմբերի 18-ին,ժամը 10.30-ի սահմաններում Ոսկեպար գյուղի սահմանագոտում ականի պայթյունից վնասվածքներ են ստացել Բաղանիս գյուղի բնակիչներ Արշակ Սահակյանը եւ Արտո Կարապետյանը: 1965թ. ծնված Արշակ Սահակյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Այդ կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Աղասի Մահտեսյանից տեղեկացանք, որ ականի պայթյունից ջնջխվել է Ա. Սահակյանի աջ ոտքի սրունքի ստորին երրորդականը, ձեռքը վնասվել է:
Միջոցներ են ձեռնարկվում նրա արյունահոսությունը դադարեցնելու, նրան շոկային վիճակից դուրս բերելու համար:
1957թ. ծնված Արտո Կարապետյանին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Նարեկ Վանեսյանը, որն այժմ գտնվում է այդ ԲԿ-ում, հայտնեց, որ ստացած վնասվածքների պատճառով բժիշկներն անդամահատել են Ա. Կարապետյանի ձախ ոտքի սրունքը, նաեւ ձախ ձեռքի մեկ երրորդը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ