Տուժողների իրավահաջորդների շահերը պաշտպանող Արթուր Սաքունցը դատավոր Հարություն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինչ գործ ունեն ռուսական զինվորական համազգեստով մարդիկ հայկական դատարանի դահլիճում, արդյոք նրանք Վալերի Պերմյակովի անվտանգությունը պաշտպանելուց բացի, պաշտպանում են ներկա գտնվողների անվտանգությունը:
Դատավորը պարզաբանեց, որ նրանք մասնակցություն չունեն դատական պրոցեսին, պարզապես Վալերի Պերմյակովը ռուսական զինվորական դատարանի կողմից դատապարտված է եւ ռուս 2 զինվորականները այդ պատճառով են կանգնած Պերմյակովի խցի երկու կողմերում եւ ռուսական ռազմաբազայի այդ խուցը կալանավայր է Պերմյակովի համար:
Կարդացեք նաև
Ի պատասխան դատավորի պարզաբանման՝ Արթուր Սաքունցն ասաց. «Ըստ էության, բոլորս էլ այս պահին կալանավայրում ենք: Դուք ինձ չներկայացրիք իրավական հիմքերը, ես միջնորդում եմ հայկական դատարանի դահլիճից հեռացնել ռուս զինվորականներին: Դատավորը 15 րոպե ընդմիջում հայտարարեց՝ միջնորդությունը քննարկելու համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ