Այս պահին դատարանում քննվում են բացարկ հայտնելու հիմքերը: Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները ուշագրավ տեղեկություններ հայտնեցին այն մասին, որ Վալերի Պերմյակովը «Օդնոկլասսնիկ» սոցիալական ցանցում խումբ է բացել, որի մեջ եղել են 54 անդամներ, «պայմանագիր է կնքել սատանայի հետ», գրառում կատարելով, որ ինքը ծառայելու է սատանային, հրաժարվում է մկրտությունից եւ սատանային կզոհաբերի մի քանի կանանց ու տղամարդկանց:
Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ սկզբում չէին կողմնորոշվում, թե ինչու է վերջինս սվին-դանակով սպանել 6 ամսական երեխային, սակայն այդ գրառումները տեսնելուց հետո հասկացել են, որ վերջինս սատանիստ է:
Այժմ փաստաբանները դատախազից ճշտում են, թե վերջինս արդյոք տեղյա՞կ է այս ամենի մասին, որպեսզի տեսնեն՝ բացարկ ներկայացնեն, թե ոչ:
Նրանք միջնորդություն էին ներկայացրել՝ այս ամենը եւս հաշվի առնել սպանության շարժառիթների մեջ, սակայն այն մերժվել էր: Ըստ փաստաբանների՝ սա լուրջ փաստարկ է, որը քննելու դեպքում կարելի է ճիշտ պատկեր կազմել սպանության շարժառիթների մասին, հատկապես որ սատանիստական խումբը ունեցել է անդամներ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ