Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը ամբաստանյալից սկսեց հարցնել նրա անձնական տվյալները: Վերջինս մի կերպ դժկամությամբ պատասխանեց դատարանի հարցերին: Հարցին, թե նախկինում դատված եղե՞լ է, Պերմյակովը հպարտորեն ասաց՝ ոչ: Դատավորը զարմացավ, հարցնելով՝ ո՞նց թե դատված չեք եղել, ու շարունակեց՝ ո՞ր դատարանում եք դատվել: Պերմյակովն ասաց՝ չեմ հիշում: Դատավորը հիշեցրեց, որ վերջինս դատվել է ռուսական զինվորական դատարանի կողմից՝ դասալքության ու ապօրինի զենք պահելու համար:
Դատավարությունը ընթանում է թարգմանչի միջոցով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ