Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Իշխան Զաքարյանի կոռուպցիոն գործարքի եւ Հովիկ Աբրահամյանի մշակած պլանի մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2015 12:28

Այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2014-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Իշխան Զաքարյանի առանձնատան պատմությանը՝ կասկած հայտնելով, թե ինչպե՞ս է գործարար Ալբերտ Բոյաջյանը Իշխան Զաքարյանի համար առանձնատուն գնել ու ինչ է ստացել դրա դիմաց:

Նրա խոսքերով՝ «Իշխան Զաքարյանն ամեն ինչ բացատրում է իր եւ Բոյաջյանի ընկերական, բարեկամական հարաբերություններով. «Բայց սա ի՞նչ հանելուկ է: Լավ, ընկերական հարաբերություններով կարող են 10 հազար, 20 հազար, լավ 30 հազար նվիրել: Բայց 1 մլն, 2 մլն փողը ո՞նց են ընկերական հարաբերությամբ նվիրում: Եվ ահա երեկ սառույցը շարժվեց եւ Իշխան Զաքարյանը խոստովանեց, որ Ալբերտ Բոյաջյանը Հայաստանում սպորտային խոշոր օբյեկտների սեփականատեր է: Եվ սա ինչո՞վ է բացատրվում, որ երկար տարիներ Իշխան Զաքարյանը եղել է Հայաստանի սպորտի ոլորտի ղեկավարը, ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը: Իշխան Զաքարյանը խոստովանեց Բոյաջյանի՝ մի օբյեկտի սեփականատեր լինելը, բայց օդում կախված հավաստի լուրեր կան, որ Բոյաջյանն այդպիսի բազմաթիվ օբյեկտների սեփականատեր է: Հիմա այս ողջ կոռուպցիոն գործարքը բացահայտելուց հետո հարց է առաջանում՝ ի՞նչ էր նշանակում ի վերջո Իշխան Զաքարյանի 2012-ի աղմկահարույց տարեկան հաշվետվությունը՝ հիշում եք՝ կաբելը, գաջը, պլինդուսի կտորը Իշխան Զաքարյանի: Կտորները ձեռքին ապացուցում էր, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը լափում է բյուջեի 70 տոկոսը: Եթե մի կոռումպացված մարմին դուրս է եկել ինչ-որ մի ուրիշ կոռումպացված մարմնի հետ, այստեղ ուրիշ հարցեր կան»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանության, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն իր վերահսկողության տակ էր առել խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր մասի մեծ մասին, որոշել էր գրոհել իշխանությունը, տապալել Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Եվ ՎՊ այդ հայտնի հաշվետվությունը մտնում էր նրա պլանների մեջ: Նրա այդ պլանն իրագործվեց, որովհետեւ կարճ ժամանակ անց Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ արվեց եւ նշանակվեց ինքը:

Բայց Սերժ Սարգսյանը , նրա խոսքերով՝ «ինչպես ստիպել էր բամփել Տիգրան Սարգսյանին, այնպես էլ Հովիկ Աբրահամյանին կարողացավ ստիպել բամփել իր սիրելի խնամի Գագիկ Ծառուկյանին: Իշխանական այս ներքին կռիվը ամենեւին ավարտված չէ: Սերժ Սարգսյանը վերադարձնում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԵՏՄ-ում: Իսկ սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի գործերը կարող են կտրուկ վատանալ՝ մանավանդ, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է սեպ խրել նրա եւ իր սիրելի խնամի Ծառուկյանի միջեւ»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հովիկ Աբրահամյանին, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, հաջողվում է քնքուշ հարաբերություններ ունենալ ընդդիմադիրների հետ: Ու եթե այդ ընդդիմադիրները մի ժամանակ քերթում էին կառավարության ներկայացուցիչներին, հիմա Հովիկ Աբրահամյանի մասին ասում են կամ լավը, կամ ոչինչ»:

Գալուստ Սահակյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ասաց. «Դատական նիստն ավարտվեց, կարճվեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031