Դատական նիստը ընդհատվեց 10 րոպեով, քանի որ Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երեմ Սարգսյան, ներս մտնելով, չկարողացան նստել իրենց վստահորդների կողքին: Ավետիսյանների հարազատները նորից սկսեցին լաց լինել: Սպանված տանտիրուհու քույրը՝ տիկին Ռիտան նորից սկսեց բացականչել՝ «Բա դուք պետությո՞ւն եք, խրտվիլակ եք դատում, էն էլ որտե՜ղ, սա սվոլոչ է, մարդ չէ: Եթե մեր հայերը լինեին Ռուսաստանում, հիմա չգիտեմ ոնց էին վարվել հետները»:
Դատավորը ստիպված եղավ 10 րոպե ընդմիջում հայտարարել:
Կարդացեք նաև
Պերմյակովը բացարձակ անհաղորդ, դեմքը շուռ տված, հայացքը մի կետի սեւեռած հանգիստ նստած է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ