Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ կալանք ընտրվեց նախկին դատավորի որդու նկատմամբ

Դեկտեմբեր 18,2015 12:21

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանվեց Շահեն Պետրոսյանը, որը Մալաթիայի շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Տիգրան Պետրոսյանի որդին է:

Կալանքի որոշումը կայացրած դատավորն է Արմեն Բեկթաշյանը, որի վարույթում էր գտնվում Շահեն Պետրոսյանի քրեական գործը:

Վերջինին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մայրաքաղաքում գործող «Տաշիր» առեւտրի կենտրոնի տաղավարներից մեկում գտնվող «Արմենիա Ռիելիթի» անշարժ գույքի գործակալության սենյակում, իր ազգական Կարեն Մկրտչյանի, աշխատակից Արման Զաքարյանի հետ ամսեկան եկամուտներ ստանալու նպատակով տոկոսով վերցրել է 185.000 ԱՄՆ դոլար, 30 000 եվրո, մի շարք քաղաքացիներից բնակարանների գրավադրման պայմանով, ստացել ահռելի չափի տոկոսադրույքներ:

Նրա հետ մեղադրվում է նաեւ Կարեն Մկրտչյանը:

Դատավորը նման որոշման գնացել էր այն բանից հետո, քանի որ ամբաստանյալը բացակայել էր նիստերից: Վերջինիս նկատմամբ մինչ այդ ընտրվել էր ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031