«3 տարվա խորհրդարանական հրապարակային քննարկումներից հետո մեզ ի վերջո հաջողվեց Իշխան Զաքարյանի հետ կապված մի կոռուպցիոն չնաշխարհիկ գործարք բացահայտել»,- այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2014-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, երկար ժամանակ Իշխան Զաքարյանին չէր հաջողվում բերման ենթարկել ԱԺ: Նիկոլ Փաշինյանը սկսեց մեկնաբանել Իշխան Զաքարյանի առանձնատան հետ կապված իրավիճակը, բայց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նրան ընդհատեց՝ հորդորելով խոսել հաշվետվությունից, ոչ թե Իշխան Զաքարյանից. Իշխան Զաքարյանի հարցը չենք քննարկում»:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Ուզում եք վերջին օրերի խորհրդարանի քննարկումների մակարդակի ելո՞ւյթ ունենամ, ասեք ի՞նչ անեմ, արտասանե՞մ: Ասեմ՝ նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տա՞կ: Թողեք, ելույթ եմ ունենում»:
ՀՀԿ-ականներից մեկը տեղից «շախ տվեց», թե «Ծիտիկ-ծիտիկն» ասա: Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց. «Ծիտիկ ծիտիկը ձեր խմբակցության պատասխան ելույթում հուսով եմ կհնչի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ