Գյումրու 102-րդ ռազմաբազայում մի քանի րոպեից կմեկնարկի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Ռազմաբազայի ողջ տարածքը հսկվում է հայ ոստիկանների կողմից:
Ինչպես հայտարարվել էր դատական դեպարտամենտի ղեկավարի ու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից, լրագրողներին թույլատրեցին ներս մտնել առանց արգելքների, տեղում աշխատում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչները, ռազմաբազայի դահլիճից դուրս խփված են վրաններ, որոնցից մեկը լրագրողների համար է, մյուսը՝ քաղաքացիների, տեղադրված են շարժական զուգարաններ:
Այս պահին դատարանի դահլիճում բացառապես ԶԼՄ-ների ներկայացուցիչներն են. վերջիններիս թիվն այնքան շատ է, որ արդեն դահլիճում կանգնելու տեղ չկա:
Փորձարկվում են բարձրախոսները, քանի որ ռազմաբազայի դատարանի դահլիճը զուրկ է ակուստիկայից, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը տեղադրեց բարձրախոսներ:
Կարդացեք նաև
Դատարանի դահլիճում է նաեւ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ