Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին որոշում է կայացվել։ Արդեն հայտնի է, որ փոփոխությունը տեղի է ունեցել գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկով։
Թատրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վահագն Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ ինչ հիմքի վրա է կայացվել թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին որոշումը եւ խնդրեցինք ներկայացնել կոնկրետ պատճառաբանություն։ Բաժնից մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ կառուցվածքային փոփոխությունները միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը։
«Ժողովուրդ»-ը Վահագն Զաքարյանից փորձեց ճշտել՝ այսինքն՝ Կարեն Դուրգարյանը թերացե՞լ է իր գործում. «Գեղամ Գրիգորյանը կարծում է, որ ստեղծագործական մասով կան թերացումներ, ու հիմա ինքն առաջարկում է դրանք բարելավելու մեխանիզմներ եւ մոտեցումներ։ Ըստ նրա՝ վերջին 5-6 տարիներին թատրոնում ստեղծագործական առումով չի կատարվել բավարար չափով աշխատանք, եւ կարծում է, որ համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն կա»,- պատասխանեց նա։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում