Այսօր ժամը 10.30-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանագոտում, Ոսկեպար գետի ափին ականի պայթյունից վիրավորվել են Բաղանիս գյուղի բնակիչներ Արշակ Սահակյանը եւ Արտո Կարապետյանը:
Մեր տեղեկություններով՝ պայթյունից վնասվել են նրանց ոտքերը:
Նրանք մոտ 50 եւ 60 տարեկան են: Բաղանիսի բնակիչները սահմանամերձ գոտի էին գնացել գետի եզերքից ավազ հավաքելու:
Այժմ նրանք շտապ օգնության մեքենայով տեղափոխվում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ