Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական պարտքն ավելացնում են ինքնամոռաց. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 18,2015 11:26
partq

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախօրեին հրապարակեց Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները՝ նոյեմբերի վերջի դրությամբ։ Ըստ այդմ, Հայաստանի պետական պարտքը դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 4 միլիարդ 813 միլիոն 400 հազար դոլար:

Նույն այդ տվյալներից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 778 միլիոն 500 հազար դոլար։ Այսինքն՝ վերջին երկու ամսում մեր պետության պարտքը ավելացել է 34 մլն 900 հազար դոլարով։ Իսկ այս տարվա հունվարի 1-ի հետ համեմատած, այսինքն՝ անցած տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանի պարտքը փաստացի ավելացել է 371 միլիոն 900 հազար դոլարով։

Հայաստանի պետական պարտքից 4 միլիարդ 330 միլիոն 400 հազար դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարությանը։ Իսկ մնացած՝ 483 միլիոն դոլար պետական պարտքը բաժին է հասնում ՀՀ կենտրոնական բանկին։ Ի դեպ, կառավարության պարտքից 3 միլիարդ 578 միլիոն 900 հազար դոլարը արտաքին պարտքերն են։ Այսինքն՝ Հայաստանն այդ գումարները վերցրել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ բանկերից։ Իսկ մնացած 751 միլիոն 600 հազար դոլարը ներքին պարտք է։ Ասել կուզի՝ այդ գումարը գոյացել է՝ ՀՀ ֆինանսական շուկայում պետական պարտատոմսեր վաճառելով։ Ի դեպ, պետական պարտատոմսերը վաճառվում են դրամով, հետեւաբար պարտքն էլ գոյանում է դրամով։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031