30 միլիոն եվրո՝ Հայաստանին. «Սա լավ նորության է ՀՀ քաղաքացիների համար»։ ԵՄ Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն այսպես է արձագանքել Եվրոպական հանձնաժողովի որոշմանը՝ 30 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին՝ բարեփոխումների իրականացման նպատակով։
30 միլիոն եվրո…Պատկերացնո՞ւմ եք, սա ինչ գումար է: Իսկ կարելի՞ է մանրամասն հետաքրքրվել՝ հատկապես ի՞նչ նպատակով է հատկացվում այդ 30 միլիոն եվրոն։ Գուցե տրվելու է այն համայնքների՞ն, որտեղ չկան մանկապարտեզներ, դպրոցներ, չկա խմելու ջուր։ Գուցե աշխատատեղե՞ր են ստեղծվելու։
Նման մանր խնդիրները Եվրոպական խորհրդի ծրագրերի մեջ չկան։ 30 միլիոնից 15-ը կուղղվի «Ավելի լավ որակավորում, ավելի լավ աշխատատեղեր» ծրագրին։ 10 մլն-ը՝ «Հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության բարեփոխման» ծրագրերին։ Եվ 5 մլն-ը՝ «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանը»։ Եվրոպական կառույցների օժանդակությունը, որպես կանոն, անհասկանալի ձեւակերպումներ ունի եւ տարօրինակ հասցեատերեր….Նման շռայլ օգնություն տրամադրել նման անմիտ ծրագրերին եւ վստահ լինել, թե ՀՀ քաղաքացիները խանդավառված են՝ լուրջ՝ չէ:
Սակայն Եվրոպական կառույցներում ակնհայտորեն այլ կարծիքի են։ Վկան՝ ԵԽ եւ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» խորագրով ծրագիրը։ Նման ծրագրերին հատկացվող միջոցները վատնվում են հանրապետության լավագույն հանգստյան գոտիներում անցկացրած անմիտ սեմինարների, հարուստ ճաշացանկով սնվելու եւ բուռն գործունեություն ծավալելու իմիտացիայի վրա:
Կարդացեք նաև
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում