Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր մեկնարկեց Յունիբանկի բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հարթակում

Դեկտեմբեր 18,2015 11:06

Այսօր մեկնարկեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍԱրմենիա» ԲԲԸ-ի տեղաբաշխման հարթակում: Տեղաբաշխումն անցկացվում է սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 24-ը ներառյալ:

Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի` IPO-ի միջոցով իրականացնում է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս: Սովորական բաժնետոմսերն իրենց սեփականատերերին իրավունք են տալիս մասնակցելու թողարկող ընկերության կառավարմանը` տալով ձայնի իրավունք բաժնետերերի ընդհանուր ժողովում: Յունիբանկի գործունեությունն մշտպաես ուղղված է եղել բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Ժողովրդական IPO-ի միջոցով Յունիբանկն էլ ավելի է մոտեցնում հաճախորդներին բանկին` վերջիններիս հնարավորություն ընձեռելով դառնալու բանկի բաժնետեր և մասնակցելու բանկի զարգացմանը:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն: Նշենք նաև, որ «Յունիբանկը» դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը տեղադրված է www.unibank.am կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031