Իտալիայում ապրող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը Հայաստանից մեկնել է 1993թ.: Այստեղ նա սովորել է Գեղարվեստի պետական ակադեմիայում, հետո՝ Լեհաստանում, ավարտելով այնտեղի Գեղարվեստի ակադեմիան, ու մեկնել Ֆլորենցիա։
– Հայաստանը պարբերաբար մասնակցում է Վենետիկի բիենալեին։ Ի՞նչ արձագանքներ եք նկատել այդ մասնակցությունից։
– Ես շատ կարեւորում եմ Հայաստանի մասնակցությունը բիենալեի նման միջոցառումներին։ Մշակութային միջոցառումներին մասնակցությունն է, որ հարգանքի է արժանացնում քո երկիրը։ Որքանով է հաջողվում այդ աշխատաոճը՝ կարող եմ քննադատել։ Միայն մասնակցությունը քիչ է։ Պետք է շարունակական մոտեցում լինի, ոչ թե մեկ անգամ արեցիր, գնացիր ու մոռացար այդ մասին։ Նաեւ պետք է լինի երկխոսություն։
– Ձեր կարծիքով, Հայաստանում ինչպե՞ս պետք է հասնել փոփոխությունների։
Կարդացեք նաև
– Հայաստանում գլխավոր ճգնաժամը արդարության ճգնաժամն է։ Եթե կառավարությունը հավատ չի ներշնչում իր քաղաքացիներին, ապա պետք է ժամ առաջ հրաժարական տա։ Կամ՝ քաղաքական գործիչները, որոնք հավաքվել են մի դահլիճում, վատ երաժշտություն են նվագում։ Ասենք՝ Շարմազանովը կամ մյուսները, որոնք իրենց քաղաքական գործիչ են անվանում, պետք է ունենան տղամարդկություն եւ դուրս գան դահլիճից, ոչ թե ստիպեն հանդիսատեսին այդ վատ երաժշտությունը լսելու։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում