ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՖԻՖԱ-ի նախագահի ներդրումը մարդասիրական ոլորտում հսկայական է համարում:
«Նա շատ բան է արել համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար: Աշխարհում մարդասիրական ոլորտում Բլատերի ներդրումը հսկայական է: Չէ՞ որ նա միշտ ձգտել է ֆուտբոլն օգտագործել ոչ միայն որպես սպորտ, այլեւ որպես երկրների ու ժողովուրդների միջեւ համագործակցության տարր: Ահա, թե ում պետք է տալ խաղաղության Նոբելյան մրցանակը», – հայտարարել է Վ. Պուտինը եւ ավելացրել, որ Ռուսաստանն աշխարհի 2018 թ. առաջնության անցկացման իրավունքը նվաճել է ազնիվ մրցակցությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ imago-ի