Միացյալ Նահանգները համբերությամբ էր վերաբերվում Ադրբեջանի վարչակազմի գործողություններին, սակայն դա կարող է փոխվել, հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը՝ ելույթ ունենալով հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ընթացքում: Կոնգրեսական Սմիթը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ:
«Հույս ունեմ, այս օրինագիծը կհրավիրի նրանց ուշադրությունը, եւ մենք շատ լուրջ ենք տրամադրված՝ Կոնգրեսում այն ընդունելու հարցում», – ասել է Սմիթը:
Լսումների ընթացքում Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության ամերիկյան բաժնի տնօրեն Դելփին Հագլանդը հիշեցրել է, որ Ադրբեջանում իրենց աշխատանքի պատճառով ազատությունից զրկվել է 12 լրագրող ու բլոգեր:
«Նախագահ Իլհամ Ալիեւն ամբողջությամբ ճնշել է Ադրբեջանում մամուլի ազատությունն ու բազմակարծությունը», – ավելացրել է Հագլանդը:
Կարդացեք նաև
Հագլանդի խոսքով, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ղեկավարության առջեւ առաջ դրվող պահանջները՝ մամուլի ազատության եւ մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ, կարող են դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման համար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում