Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի պահվածքն ու գերմանացիների ապշած հայացքները

Դեկտեմբեր 18,2015 16:00

Օրերս Գերմանիա այցելած հայ լրագրողները Բեռլինի պատմական պատը դիտելու համար բարձրահարկ աշտարակը բարձրանալիս անհարմար իրավիճակում հայտնվեցին: Տեսնելով ազատ, ասես մեզ սպասող վերելակը՝ բնականաբար բարձրացանք վերելակով:

Վերեւում մեզ էին սպասում գերմանացիների ապշած հայացքներն ու կշտամբանքները, թե չե՞ք տեսնում, հաշմանդամության նշան է վրան: Այն հիվանդների եւ հաշմանդամների համար է միայն: Սպանես՝ իրենք չեն օգտվի: Ավտոբուսներում հաշմանդամ մարդկանց համար նախատեսված տեղը երբեք չեն զբաղեցնի, որքան էլ գերբեռնված երթեւեկեն:
Ընդհանրապես Բեռլինն ու Լայպցիգը նախանձելիորեն հարմարեցված են հաշմանդամություն ունեցող մարդկանց:

Germania_2

Եթե Հայաստանում մի նորմալ հասարակական զուգարան չես գտնի, Լայպցիգի փողոցներում սահմանափակ կարողություններով մարդկանց համար այսպիսի հարմարեցված զուգարաններ կան: Փողոցների կահավորանքն ու թեքահարթակները ձեւական չեն, ինչպես մեր երկրում: Ստորգետնյա անցումներում էլ եթե չկա թեքահարթակ՝ կա հատուկ վերելակ:

Լուսանկարները՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031