Նախորդ ամսվա վերջին կառավարությունը որոշեց փոփոխություն կատարել ընտանեկան դրամագլխի տնօրինման ուղղություններում` այդ գումարի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ըստ այդմ, գյուղական բնակավայրերի բնակիչները հնարավորություն ստացան ընտանեկան դրամագլխի միջոցներն ուղղել նաեւ կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղվարկերի եւ մայր գումարի, եւ տոկոսների վճարմանը։
Այս արտոնությունը կարող է բավական թեթեւացնել գյուղաբնակների բեռը, մանավանդ, որ շատերը վարկային պարտավորությունները չկատարելու համար հաճախ ավելի ծանր բեռ են ստանձնում: Իսկ մարդիկ վարկային պարտավորությունները չեն կատարում ոչ թե նրա համար, որ չեն ցանկանում, այլ որ չեն կարողանում:
«Առավոտ» օրաթերթ
17.12..2015
Վերնագիրն այնքան էլ ճիշտ չի ընտրված: Դա գյուղաբնակների համար արտոնություն չէ, քանի որ այդ փոփոխությունից գյուղացիներն առանձնապես բան չեն շահում, ավելի շատ շահում են վարկերի ու նրանց տոկոսադրույքների մարման գումարները ստացող բանկերը: