Լրահոս
Օրվա լրահոսը

Մրգերը մաքրում են մեր օրգանիզմը, իսկ բանջարեղենները՝ կառուցում

Դեկտեմբեր 18,2015 11:30

Շատ բժիշկներ են արտահայտում այն միտքը, որ բավական է մաքրել օրգանիզմը եւ այն հիվանդությունները, որոնք տարիներ շարունակ ձեզ տանջել են` կանհետանան: Ինչպես մեքենան շահագործելու համար անհրաժեշտ է տրամադրել միայն անհրաժեշտ վառելիքը, այնպես էլ մեր օրգանիզմին անհրաժեշտ է հում սնունդ, որովհետեւ եփելու հետեւանքով տվյալ սնունդը «փչանում» է եւ մեզ համար օգտակար չէ։ Այդ մասին օրգանիզմը մեզ զգուշացնում է ցավերի, տկարությունների տեսքով, սակայն մենք անտեսում ենք դա։

Մրգային, բանջարեղենային թարմ հյութերը շատ մեծ առավելություն ունեն պահածոյացվածների համեմատ, որովհետեւ պահածոյացման ժամանակ ոչնչանում, ակտիվությունը կորցնում են ֆերմենտները, վիտամինները եւ այլ ակտիվ միացություններ։

Թարմ հյութերի բուժական հատկություններում դուք շատ արագ կհամոզվեք, եթե կիրառեք դրանք` համակցելով առողջ սննդի, ապրելակերպի հետ։

Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժություն» գրքում նշվում է, որ մինչ բժշկությունը ուրիշ ուղիներով պայքարում է օրգանիզմի աղտոտվածությունից առաջացած հիվանդությունների արտահայտման դեմ` գլխացավի, սրտի հիվանդության, աչքերի տկարության՝  հորինելով նորանոր դեղամիջոցներ, վերջիններս էլ, չնպաստելով բուժմանը, ավելի են աղտոտում ու խառնաշփոթ ստեղծում մեր օրգանիզմում։

Մինչդեռ շատ հաճախ մաքրելով օրգանիզմը եւ առողջացնելով սնունդը` վերոհիշյալ հիվանդություններն ինքնըստինքյան անհետանում են։

mirg-2

Ուստի, հաճախ խորհուրդ է տրվում թարմ միրգ ու բանջարեղեն օգտագործել: Մրգային հյութերն ունեն հիմնականում մաքրող հատկություն, իսկ բանջարեղենայինը` կառուցողական։ Թարմ հյութերը շատ արագ են մարսվում (10-15 րոպեում)` դրանով նպաստելով արագ ազդեցությանը։

Օրվա ընթացքում կարելի է խմել մինչեւ 2 լիտր հյութ, բուժական ազդեցությունը սկսվում է 1 բաժակից։ Հյութերը պետք է խմել միայն այն դեպքում, երբ ստամոքսը դատարկ է։

Հյութերի խառնուրդներն ավելի արժեքավոր են, բաղադրությամբ ավելի հարուստ։ Հյութերի խառնուրդները կարող են ձեռք բերել որոշակի բուժական հատկություն այն դեպքում, երբ առանձին-առանձին դրանք այդ որոշակի ազդեցությունը չունեն կամ թույլ է արտահայտված։

Օրինակ` լեղամուղ ազդեցություն ունի կաղամբի, գազարի, լոլիկի, ծիրանի, դեղձի հյութերի խառնուրդը։ Միզամուղ ազդեցություն ունի ձմերուկի, խաղողի, գազարի, ծիրանի, տանձի հյութերի խառնուրդը։

Բարձր բուժական հատկություններով օժտված հյութեր ստանալու համար օգտագործեք միայն թարմ, առողջ միրգն ու բանջարեղենը։ Դրանք նախապատրաստեք հյութ պատրաստելուց առավելագույնը 3-4 ժամ առաջ, ցանկալի է` անմիջապես առաջ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ քացախ ստանալու համար կիսափտած խնձոր օգտագործելը քաղցկեղ է առաջացնում (փտման թույները տարածվում են նաեւ առողջ պտղամասում)։ Այդ պատճառով շատ դիետոլոգներ եւ սննդաբաններ հորդորում են չօգտագործել այն միրգը եւ բանջարեղենը, որի թեկուզ մի փոքր հատվածը փտած կամ բորբոսած է:

Հյութերը մի առավելություն եւս ունեն, հյութաքամիչից դուրս է գալիս մաքուր հյութը, իսկ պտղամասի թեփի մեջ մնում է քիմիկատի մնացորդը, որոնք օգտագործվել են վնասատուների դեմ սրսկումների ժամանակ։

Եթե հյութը թանձր է, կարող եք ջուր խառնել, որ հեշտությամբ խմեք, կարող եք մեղր ավելացնել՝ համի, սննդարարության կամ բուժական հատկությունն ուժգնացնելու համար։ Հյութերը ցանկալի է խմել պատրաստելուց հետո 10-15 րոպեի ընթացքում, դրանից հետո բուժական հատկությունը սկսում է նվազել` օդի հետ շփման, տաքության, լույսի ազդեցության պատճառով եւ սեփական ֆերմենտների ազդեցությանը ենթարկվելուց։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
17.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031