Դեկտեմբերի 15-ին Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Միշա Մխիթարյանը հայտնեց, որ դեկտեմբերի 6-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ Տավուշի մարզում «այո» են քվեարկել 30 949 , «ոչ»՝ 19682 ընտրողներ:
Մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ Տավուշում հանրաքվեն շատ կազմակերպված է անցել , Հայաստանի այլ մարզերում հանրաքվեի հետ կապված քրեական գործեր են հարուցվել, Տավուշի մարզում որեւէ քրեական գործ չի հարուցվել: Մարզպետի խոսքերով՝ մարզի բոլոր՝ 96 ընտրական տեղամասերում բողոքներ չեն արձանագրվել, որի կապակցությամբ Հ. Աբովյանը շնորհակալություն հայտնեց մարզի համայնքների ղեկավարներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ