Լրահոս
Օրվա լրահոսը

Խամիս Մասիմով. «Երբ սահմանին ծառայում էին տեղացիները, հրետակոծությունն ավելի քիչ էր»

Դեկտեմբեր 17,2015 22:02

Դեկտեմբերի 17-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացան հասարակական լսումներ «Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Հայաստան, վստահության միջոցառումներ, դրանք պահանջո՞ւմ  են քաղաքացիական մասնակցություն» թեմայով հասարակական լսումներ, որոնց ներկա  էին Երեւանից, Նոյեմբերյանից, Ալավերդիից, Բաքվից, Ղազախից, Թովուզից, Աղստաֆայից, Թբիլիսիից, Մառնեուլիից, Ռուսթավիից  մասնակիցներ:

IMG_0186

Թեմայի վերաբերյալ զեկուցողներից մեկը՝  Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի  Ղազախ-Աղստաֆայի մասնաճյուղի նախագահ, Ղազախ քաղաքի  հիվանդանոցի «Շտապ օգնության» ծառայության բժիշկ Խամիս Մասիմովն անդրադառնալով  Տավուշի  եւ Ղազախի  սահմանագոտու բնակիչների միջեւ վստահության  մթնոլորտի  ստեղծմանը, սահմանում տիրող  իրավիճակին՝ ասաց. «Երբ  սահմանում ծառայում էին տեղացի տղաները՝Ղազախից, Թովուզից, Աղստաֆայից, հրետակոծությունն  ավելի քիչ էր, քան, երբ նրանց խառնեցին; Դա  կառավարության կողմից հատուկ արվեց»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031