Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Սերոբ Խաչատրյան-Արտակ Պողոսյան

Դեկտեմբեր 17,2015 21:30

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ»  հաղորդաշարը, որի հյուրերն են՝ ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը:

Թեման՝ Ինչպե՞ս դպրոցը զերծ պահել ընտրական  գործընթացներից, կրթության ոլորտը՝ քաղաքականացված լինելուց:

Հաղորդումը վարում է Գոհար Հակոբյանը:

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ւնչքան հասկացա՝ հարցը ոչ թե «ինչպես անել այնպես, որ ընտրակեղծիքներ չլինեն»-ն է, այլ «ինչպես դպրոցը զերծ պահել ընտրակեղծիքներին մասնակցելուց»։ «Քաղաքականապես կոռեկտ» (politiquement correct) ձևակերպումն է. Ինչպե՞ս դպրոցը զերծ պահել ընտրական գործընթացներից։..)))…
    Ընտրությունները անցկացրեք համապատասխան տարածքների ՀՀԿ-ի գրասենյակներում։ Առավելությունները՝ ակընհայտ են.
    1. Դպրոցը՝ զերծ կմնա «ընտրական գործընթացներից» (ընտրակեղծիքներին մասնակցելուց)։
    2. «Ընտրողների» գործը կհեշտանա՝ նրանք չեն մտնի նախ ՀՀԿ գրասենյակ՝ հետո ընտրատեղամաս, այդ ամենը՝ տեղի կունենա միաժամանակ..)))..
    3.Ընտրակաշառքը չի բաժանվի փողոցներում, երթուղային տաքսիներում՝ հաճախ վատ եղանակային և հակահիգիենիկ պայմաններում, այլ կտրվի քաղաքակիրթ ձևով՝ գրասենյակի դրամարկղից։
    4. «Ւնչ են անում այստեղ այս բութ և լկտի դեմքերով, անթրաշ ամրակազմ տղաները ընտրատեղամասում?» հարցը ընդհանրապես դուրս է գալիս՝ դրանք աշխատում են գրասենյակում..)))..

    • Արսեն says:

      P. S Ւսկ եթե ընտրությունները չեն կեղծվում, այդպիսի հարց գոյություն ունենալ չի կարող՝ որտեղ ուզում եք, կազմակերպեք։ Թեկուզ ձեր հացի խանութում։ Այն ընտրատեղամասը՝ որտեղ ես եմ քվեարկում, գտնվում է մանկապարտեզի շենքում։ Մանկապարտեզի աշխատողներն են ամեն ինչ անում։ Եվ ոչ մի անգամ չեմ լսել հարց՝Ինչպե՞ս մանկապարտեզը զերծ պահել ընտրական գործընթացներից..))))..

    • Արսեն says:

      P. S. 2 Հարցերը չտվեցի…)))…
      Հարցեր։
      1. Արդյոք ընտրական գործընթացները պատկանում են այն երևույթներին, որոնք «մինչև 16 տարեկանը՝ դիտելը արգելվում է»? ..)))..
      2. Եթե այդպես է, ապա ինչ «անդառնալի պրոցեսներից» եք ցանկանում պաշտպանել «դեռ հոգեպես և ֆիզիկապես չհասունացած» երեխաներին՝ զերծ պահելով նրանց «ընտրական գործընթացներից», արդյոք հասնելու եք ձեր նպատակին «պրոցեսները » հեռացնելով դպրոցներից?…)))…
      3. Ւնչ է նշանակում «Քաղաքականացված Կրթական ոլորտը»? Հայաստանի «կրթական ոլորտը» քաղաքականացված չէ, այլ քրեականացված, այնպեղ մտքերի գաղափարների բախում ես չեմ տեսնում, այլ տեսնում եմ պրոեկտոր Սաքուլիկ, և Նախարար Աշոտյան…. Դուք ինչպես եք պատրաստվում «ապաքաղաքականացնել» Սաքուլիկին և Աշոտյանին?..)))…

    • Արսեն says:

      ՀՈՒՇՈՒՄ։ «Ապաքաղաքականացնելը» ունի տարբեր նշանակություն։
      (Գաղափար- օրենք-իշխանություն համատեքստում)։ Չկեղծվող ընտրությունների դեպքում՝ (գաղափարների բախում – ծրագրեր – ընտրություն – Իշխանություն) Կրթական համակարգը՝ ապաքաղաքականացնել պետք չի… ճիշտ հակառակը՝ հասարակությանը օգտակար է՝ կրթական համակարգը՝ որտեղ գտնվում է ապագա ինտելեկտուալ էլիտան «քաղաքականացնել»՝ ինչքան հնարավոր է։
      (Ուժ և իշխանություն համատեքստ) Եթե «քաղաքականությունը» դիտարկում ենք «հարաբերություն՝ իշխանություն ունենալու, պահելու կամ նվաճելու» տեսակետից,
      (կեղծվող ընտրություններ, ընտրությունները՝ ոչ թե գաղափարների վստահության այլ ուժերի ստուգատեսի միջոցառում)։ Կրթական համակարգը «ապաքաղաքականացնել»՝
      չի հաջողվի, այնտեղ կարող են ծնվել գաղափարներ, որոնք կարող են փոխել հասարակության վերաբերմունքը իշխանությանը։ (Որևէ տոտալիտար համակարգում՝ իշխանությունները ամենաառաջնահերթ գործերի ցանկում՝ «ստերիլիզացնում» են կրթական համակարգը)։
      Այդ համատեքստում «Ապաքաղաքացնել կրթական համատեքստը»՝ հեղափոխության կոչ է…))))… Նախորոք ասեմ՝ «կկարողանաք միայն համակարգի դիակի վրայով»….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031