Այսօր լրագրողները Սամվել Բալասանյանից հետաքրքրեցին, թե իր թեկնածությունը կրկին առաջադրելո՞ւ է գալիք ՏԻՄ ընտրություններում, որին ի պատասխան Գյումրու քաղաքապետը նշեց, որ սուտ կլինի, եթե ասի՝ չի առաջադրելու: Ըստ քաղաքապետի, թեեւ շուտ է այս մասին խոսելը, բայց ինքն իրականացնելու բազմաթիվ ծրագրեր ունի, առաջին հերթին 2016, 2017, 2018 թվականներին պետք է իրագործի նախագահի հաստատած 23 միլիոն եվրոյի վարկային ծրագիրը: «15 հոգի չէ, թող 20 հոգի դնի իր թեկնածությունը, ժողովրդի ընտրությունն է՝ ում ընտրեց, կա պահանջարկ, կա վարկանիշ»,-ասաց քաղաքապետը՝ միաժամանակ հասկացնելով, որ ոչ մի մեկին էլ չի պատրաստվում զիջել քաղաքապետի աթոռը, ինքն է սկսել ծրագրերը՝ իր թիմով, ինքն էլ պիտի ավարտի:
Հետաքրքիրն այն է, որ քաղաքապետը իր մրցակիցների անունները փորձում էր իմանալ լրագրողներից: Սամվել Բալասանյանը նշեց, որ ինքը իր պրակտիկայում երեք բյուլետեն անգամ չի կեղծել, միշտ ազնիվ ու մաքուր է ընտրվել, հետեւաբար եւ եթե ժողովուրդը իրեն ընտրեց, ինքը լավ կաշխատի: Քաղաքապետը, որը իբրեւ թե չէր ուզում խոսել այս թեմայից, սակայն մեծ հաճույքով խոսեց, թեմայի ավարտին լրագրողներին խնդրեց «Կիկոսի մահ»-ը չդարձնել:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ