«Սահմանադրությունը ոչ մի բանի մոտիվացիա չդարձավ»,- դեկտեմբերի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նա համարում է, որ տոկոսները դեռ վաղուց էին «խփված», սակայն իշխանությունը այդ ամենը արեց շատ փնթի ձեւով. «Իշխանությունը փողը խնայեց, չուզեցավ մեծ քանակով ընտրակաշառք բաժանել, դրա համար ամեն ինչ դրվեց տարրական ձեւով մինչեւ 2008 թվականի ցիկլը ոնց էին դնում՝ հեղինակություններ, մարզպետներ եւ այլն: Նրանք էլ, որ փողը քիչ էր համապատասխան ուրիշ բան չգիտեին, գիտեին մի բան՝ ինչ գիտեին այն էլ արեցին՝ առանց հասկանալու, որ իրավիճակ է փոխվել: Առաջինը՝ տեղեկատվական առումով է իրավիճակը փոխվել, երկրորդը՝ մարդկանց առումով, որովհետեւ երիտասարդների մի մեծ բազմություն կա արդեն, որը հասկանում է, որ պայքարելու դեպքում ինչ-որ մի բանի կարող է հասնել, դեռ չեն հասել, բայց իրենք հասկանում են, որ նմանատիպ ձեւով առաջ գնալուց մի բանի կհասնեն: Եվ երրորդ իրենք չեն հասկանում, որ միջազգային իրավիճակի կտրուկ փոփոխությունը, որը տեղի է ունեցել»:
Արամ Կարապետյանի կարծիքով՝ իշխանությունը գետը մտնելիս շատ լավ հասկանում էր, թե որտեղից է դուրս գալու. «Ես համոզված եմ, որ ո՛չ սահմանադրական դատարանում որեւէ բան կկատարվի, ո՛չ էլ փողոցում հիմա որեւէ բան կկատարվի: Որովհետեւ որեւէ երկիր չկա, որտեղ Սահմանադրությունը կամ փոփոխությունները դառնան հեղափոխական մոտիվացիաներ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ