Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը Պուտինին արնախում է անվանել

Դեկտեմբեր 17,2015 18:45

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ասուլիսի ընթացքում այսօր կարծիք է հայտնել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Ուկրաինայում պաշտոնի նշանակելով թքել են այդ երկրի ժողովրդի դեմքին:

Վլադիմիր Պուտինի այս հայտարարությանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

«Պուտինը հեռարձակվում է եւ գնահատականներ է տարածում: Չնայած քննադատում եմ Սահակաշվիլիին, բայց հաստատ Պուտինը չէ, որ պետք է Ուկրաինայի փոխարեն որոշի ու խորհուրդներ տա: Առանց արնախումների խորհուրդների մի կերպ կդիմանանք»,- գրել է Ավակովը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031