Ինչպես հայտնի է, շաբաթ՝ դեկտեմբերի 19-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Շվեյցարիայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեկտեմբերի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ այդ հանդիպմանը:
Նա նշեց, որ Հայաստանը անհանգստանալու ոչինչ չունի բացի սահմանային լարվածությունից եւ զոհերից, այլ քաղաքական հարց չկա. «Իմ կարծիքով՝ Հայաստանը լսողի դերում է լինելու, այսինքն՝ կանչել եք, եկել ենք, հիմա մեզնից ի՞նչ եք ուզում: Մենք լուրջ էսկալացիա ենք տանում, երկիրը փորձում ենք կառուցել, այսինք՝ մենք ներքին խնդիրներ ունենք հայկական, որոնք իրենց չեն վերաբերվում: Կանչել եք, եկել ենք, հիմա մեզնից ի՞նչ եք ուզում քաղաքական առումով, որ մենք ի՞նչ անենք կամովի հանձնենք այդ տարածքները, եթե այդպիսի առաջարկ լինի ինչ-որ մեկի կողմից, հիմա կլինի այդ առաջարկը, մենք կլսենք այդ առաջարկը ու կգանք տուն»:
Արամ Կարապետյանը համարում է, որ լուրջ քաղաքական էսկալացիայի դեպքում նոր Հայաստանը կարող է լսողի դերում չլինել եւ ստիպված կլինի փաստարկներ ներկայացնել. «Հիմա գնանք, Ալիեւը կասի ՄԱԿ-ը չորս հատ որոշում է կայացրել, հետո կասի ՄԱԿ-ում խավիար է, չգիտեմ՝ ինչ է, դրանք էլ են ինչ-որ բան ասում, է ասում են, ասում են էլի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ