Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ գործնական լուծում է առաջարկվում». Արամ Կարապետյանը՝ ԱՄՆ կոնգրեսմենների առաջարկի մասին

Դեկտեմբեր 17,2015 17:42

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, դեմոկրատ կոնգրեսմեն Էլիոթ Էնգելին, առաջարկներ են ներկայացրել ուղղված ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեկտեմբերի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ այդ առաջարկներին: Նա շատ հետաքրքիր է համարում, որ հիմնական գործող անձինք թե՛ Հանրապետական կուսակցությունից են եւ թե՛ Դեմոկրատական. «Երեւում է՝ բավականին երկար աշխատանք է գնացել, դրանից հետո է հրապարակվել Հայ դատի հանձնախմբի կողմից: Դիպուկահարների հեռացում, տեխնիկական միջոցներով սահմանի երկայնքով իրավիճակի վերահսկում եւ ԵԱՀԿ դիտորդների ավելացում. միանշանակ հասկանալի է, որ արվում են քայլեր, որոնք նախնական առումով պիտի բերեն իսկապես էսկալացիայի թուլացմանը»:

Արամ Կարապետյանը նկատեց, որ վերջին ժամանակահատվածում Ամերիկան ակտիվ է տարածաշրջանում, նա համարում է, որ ԱՄՆ-ի տեսակետները Հարավային Կովկասի մասին բավականին փոփոխվելու են, եւ նա տարածաշրջանում ակտիվ գործողություններ է սկսելու. «Ամերիկայի Միացյալ Նահանգները հստակ ցույց է տալիս Հարավային Կովկասի նկատմամբ իր հետաքրքրության կտրուկ աճ, սրա հետ միասին նաեւ առաջարկում են տարբեր լուծումներ: Ի տարբերություն շատ երկրների քաղաքականության, պետք է ընդունել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այդ առումով իսկապես կոմպլեքս որոշումներ են առաջարկում: Իրենք ինչ-որ մի ելք են առաջարկում, հիմա ընդունելի է, ընդունելի չէ, ճիշտ է, ճիշտ չէ, բայց եթե նկատում եք, դա ծրագիր է, ելք է, եթե նկատել եք, մնացած բոլոր կողմերի հավաքների ընթացքում որեւէ գործնական որոշում բացի կոչերից ոչ մի անգամ չի առաջարկվել: Համենայն դեպս, վերջին տաս տարիների ընթացքում նման որոշում չեմ հիշում՝ բացի կոչերից: Ասում են՝ դիպուկահարներին երկուսդ էլ հանեք, դիպուկահարները նրա համար են, որպեսզի այնտեղ հարց լուծեն, ադրբեջանցիները բերել են էսկալացիայի համար, կոչով ո՞նց հանեն, հանող լինեին, չէին բերի էլի: Այդ տեսակետից հասկանալի է, որ առաջին անգամ գործնական լուծում է առաջարկվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031