Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ այդպես դափոններով, պաչկաներով էժանով վաճառվեցին ձեր մարդիկ». ԲՀԿ-ն՝ Փոստանջյանին

Դեկտեմբեր 17,2015 17:38

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ նիստը վարող Հերմինե Նաղդալյանի մեծահոգությունը խնդրեց, որ չանջատի իր խոսափողը եւ թույլ տա, որ ԱԺ ամբիոնի մոտից պատասխանի Զարուհի Փոստանջյանին:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ջախջախվել է. «Փետրվարին ես չէի բարձրանում ամբիոնի մոտ եւ ասում, որ այս իշխանությունը չարիք է»:

Նաիրա Զոհրաբյանը անուղղակիորեն Փոստանջյանին անվանեց սուտ ընդդիմադիր, որը հովանավորվում է իշխանության ներկայացուցիչների կողմից եւ միայն դե յուրե ընդդիմադիր է: Սակայն ելույթից հետո էլ տեւական ժամանակ տեղից քննադատում էր նրան:

Ավելի ուշ Նաիրա Զոհրաբյանը նորից մոտեցավ ամբիոնին՝ իր միտքն ավարտելու. «Նախատոնական ադրենալինով ոգեւորված ինչ-որ քաղաքական ուժեր, գոյություն չունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դատափետում են ԲՀԿ-ին: Մեկ հարց եմ ուղղում իրենց՝ ո՞ւր էին իրենց հանձնաժողովի անդամները, ինչո՞ւ այդպես դափոններով, պաչկաներով էժանով վաճառվեցին»:

Ըստ նրա, բազմաթիվ են նման հրապարակումները մամուլում. «Դատավորի կեցվածք ընդունելուց առաջ հետեւեիք, որ ձեր հանձնաժողովի անդամները լինեին իրենց տեղերում եւ ոչ թե էժանով վաճառվեին: Ի դեպ, ի համեմատություն նախորդ համապետական ընտրությունների, աճուրդի մեկնարկային գինը տվյալ հանձնաժողովներում եղել է բավականին ցածր: Այնպես որ, ինչ-որ շոուներ սարքելու փոխարեն զբաղվեք ձեր գործերով, ԲՀԿ-ին հանգիստ թողեք: Եվ մի՛ ընկեք քաղաքական ցայտնոտի մեջ միայն այն պատճառով, որ որեւէ կերպ ձեզ չի հաջողվում ԲՀԿ-ին տեղավորեք ձեր քաղաքական օրակարգի մեջ: Հաշտվեք այդ մտքի հետ»:

Հերմինե Նաղդալյանը կոչ արեց տեղավորվել կանոնակարգի պահանջների մեջ եւ չշեղվել օրակարգից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    …ինչո՞ւ այդպես դափոններով, պաչկաներով էժանով վաճառվեցին»:
    Սա ոչ այլ ինչէ, եթե ոչ բացահայտ ցուցմունք քաղաքական վերին էշելոնում կոռուպցիոն գործարքի մասին: Ո՞ւմ ականջում են քնած կամ ինչով են զբաղված ԱԱԾ-ն, դատախազությունն ու ոստիկանությունը…
    Երևի յուրայիններին չեն դատում, թե չէ՝ կդաղվեն…

  2. Հ.Շ. says:

    ասիկա կոչվում է «catfight»…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031