«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանն արժանացել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի շնորհակալագրին՝ ՀԱՊԿ Վերլուծական ընկերակցության շրջանակում ակտիվ աշխատանքի համար:
Պարգևատրումը տեղի է ունեցել 2015 թ. դեկտեմբերի 16–ին, ՀԱՊԿ Միջազգային քարտուղարությունում տեղի ունեցած «Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս անդամ երկրների անվտանգության համար մարտահրավերները և վտանգները «Իսլամական պետության» ահաբեկչական ակտիվության և ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ բարդացման պայմաններում» թեմայով իրավիճակային փակ քննարկման ընթացքում:
ՀԱՊԿ կողմից պարգևատրվածների թվում են նաև ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Օլռովը, Կիրգիզիայի Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսման ինստիտուտի տնօրեն Ակիլբեկ Սալիևը, քաղաքագետ Սերգեյ Միխեևը և ուրիշներ:
Մամլո հաղորդագրություն