Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Թուրքիայի ծրագրերը չեն փոխվել

Դեկտեմբեր 17,2015 16:52

«Մենք տեսնում ենք, որ մառախուղ է դրսում, բայց ավելի թունդ մառախուղ է միջազգային իրավունքի եւ հարաբերությունների ոլորտում»,- դեկտեմբերի 17-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա համարում է, որ ակներեւ երեւույթները չեն ստանում համապատասխան գնահատական: Անդրադառնալով Թուրքիայի վարած քաղաքականությանը՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Թուրքիայի քաղաքական երկարաժամկետ ծրագրերը 500 տարվա համար են, միջնաժամկետները՝ 300 տարվա համար, իսկ կարճաժամկետները՝ 100 տարվա համար. «Թուրքիան երկարաշունչ աշխարհաքաղաքական նպատակներ եւ ռազմավարություն ունեցող պետություն է, դրա համար իր համար անցած դարասկիզբը եւ 21-րդ դարի 15 թիվը մի ակնթարթ է, կարճաժամկետ մի հատված է, որտեղ պետք է լուծվեր առնվազն հայերի ոչնչացման, Հայաստանի՝ քարտեզից ջնջման հարցը: Դա տեղի չի ունեցել, բայց այդ ծրագրերը ո՛չ միջնաժամկետ, ո՛չ երկարաժամկետ չեն փոխվել»:

Նա նշեց, որ Թուրքիան ունի խնդիր ապացուցել, որ Ռուսաստանի գործոնը տարածաշրջանում գոյություն չունի, եւ պատրաստ է ցույց տալ, որ ոչ միայն արհամարհում է Ռուսաստանին, այլ նաեւ շարունակում է իր քաղաքականությունը: Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ միջազգային հանրությունը Հայաստանին դիտարկում է որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, եւ եթե Արցախի հարցը, եթե ցանկացած դրական լուծում ստանա, որը համապատասխանում է միջազգային իրավունքին, կդիտարկվի որպես Ռուսաստանի հաղթական քարտ. «Հայությունը, հայ ժողովուրդը, Արցախը՝ որպես ինքնուրույն գործոն, աշխարհաքաղաքական դիրքորոշումների մեջ չի խաղում այն դերը, որ պետք է խաղար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031