Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանաստեղծ. «Ընտրություն կեղծելն էլ իշխանության պես քաղցր բան է»

Դեկտեմբեր 17,2015 16:51

Aravot.am-ի հետ զրույցում որպես քաղաքացի խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքից եւ արդյունքներից՝ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե Արսենը փաստեց. «Ցավոք, ընտրություններ կեղծելու ավանդույթից մենք չենք կարողանում ազատվել, ավանդույթ, որը ձեւավորվեց 1996 թ. եւ այլեւս չկարողացանք դրանից ձերբազատվել: Որեւէ մեկը կամք չունեցավ դրանից ազատվելու, որովհետեւ դա էլ իշխանության պես քաղցր բան է»:

Վահե Արսենն ասաց, որ ցավում է այն կադրերը տեսնելիս, որտեղ ծաղրում են ազնիվ, իրենց իրավունքների հանդեպ հետեւողական մարդկանց. «Այսպես է ազգը փչանում, եւ այս ամենից հետո անիմաստ է խոսել ազգապահպանությունից, ավանդույթներից, Նարեկացուց, Մաշտոցից, նախամաշտոցյան գրերից: Այդ ամենը անիմաստ է, եթե դու ունենում ես խայտառակ ընտրություններ…»

Մեր զրուցակիցը օրինակ է բերում Նորվեգիայի օրինակելի ընտրությունները. «Այնտեղ քվեատուփ կնքել չկա, մարդիկ կարող են քվեարկել տնից, առանց անձնագրի, ընտրության վերջում էլ երկու հոգով տաքսի են կանչում, առանց թիկնազորի, առանց լույսերն անջատելու դնում են քվեատուփը տաքսու մեջ, տանում հաշվիչ կենտրոն: Եվ այդ պայմաններում ընդդիմադիր ձախ կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տանում: Մենք էլ պետք է դրան ձգտենք, չեմ ասում, թե միանգամից այդպես կլինի, բայց գոնե ամեն անգամ ավելի խայտառակ ընտրություններ չպետք է ունենանք…»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ gretert.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031