Այսօր կառավարության շենքի մոտ ցմահ ազատազրկվածների հարազատները կրկին բողոքի ակցիա էին անում: Նրանք պահանջում են վերանայել ցմահ ազատազրկվածների դատական գործերը:
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքերով. «Կարճ ժամանակում կարողացան սահմանադրություն փոխել, բայց այսքան տարիներ, էս օրենսգրքում դեռ ժամանակ չկա՞ նայեն: Ցմահների մեջ կան էնպիսիները, որ նրանց հաստատ ցմահ չի հասնում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ամենապարզ, հասարակ պահանջն ունենք՝ նայեք բոլոր գործերը, բայց ազնիվ ու գրագետ իրավաբանները թող նստեն նայեն: Ցմահը նույն մահն է, ինչ մահապատիժը»:
«Մեր տղան արդեն 12 տարի նստած է, բայց իրեն ցմահ են դատապարտել, ինքն անմեղ է, մենք կարողացել եք ապացուցել դա: Էն ժամանակ զինվորական դատախազ Ջհանգիրյանը բոլորին մերժել էր, ասել էր՝ պիտի դատվեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանի բարեկամուհին:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ