Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Հովհաննիսյանը կանխատեսում է, որ մինչեւ տարեվերջ ՃՏՊ-ից 277 զոհ կունենանք

Դեկտեմբեր 17,2015 15:38

Երեւանի քաղաքապետարանը չի կատարում իր վրա դրված նվազագույն պարտականությունները ճանապարհային երթեւեկության կազմակերպման հարցում: Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Վարորդների պաշտպանի վերլուծությունը ցույց է  տվել, որ ճանապարհային ոստիկանությունն «ի զորու չէ օպերատիվ արձագանքել հասարակական կազմակերպությունների ու բնակիչների բողոքներին ու առաջարկներին` վերացնել ճանապարհային երթեւեկությունում առկա բազմաթիվ թերությունները. «Մեր կարծիքով, դա բացատրվում է ոչ միայն նյութական ռեսուրսների բացակայությամբ, այլեւ լուսանշան ՓԲԸ-ի զինվածության եւ մարդկային ռեսուրսներ չլինելու պատճառով: Թերություններն այնքան շատ են, որ ճանապարհային ոստիկանությունը մոտակա ապագայում չի կարողանա լուծել այդ խնդիրները»:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, երթեւեկությունը մեզ մոտ շատ խնդիրներ ունի, քանի որ վարորդներին տուգանում են եւ խախտումները լինում են այն տեղերում, որտեղ չկան երթեւեկությունը կարգավորող նշանները. «Թերությունները շատ են: Մենք նամակներ ենք ուղղել նաեւ Երեւանի քաղաքապետարան: Դրանց մի մասին պատասխանել են, փորձել են շտկել, մի մասին` ոչ»:

Ավտովարորդների պաշտպանի տվյալներով, զոհերի թիվը մեզ մոտ 3 տարվա ընթացքում նվազել է 2.7 տոկոսով. «2015 թվականի ավարտին մենք սպասում ենք 1 միլիոն 8 հարյուր հազար խախտում: 2015 թվականին կա միտում, որ զոհերի թիվը կնվազի, կանխատեսվում է մոտ 277զոհ: Այս ամիսներին զոհերի թիվը շատ է լինում, դրա համար չենք կարող հստակ ասել: Նույնը վերաբերում է վիրավորներին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031